Հանրագիտարան

Տիտանիկ շոգենավը լքում է Անգլիան

Տիտանիկը բրիտանական Վայթ Սթար Լայն ընկերության շոգենավն էր։ Այն 1912թ. ապրիլի 10-ին մեկնել է Նյու Յորք, սակայն չորս օր անց՝ ապրիլի 14-ին, բախվել այսբերգի և 2 ժամ 40 րոպեի ընթացքում խորտակվել։

Նավում եղել է 2224 մարդ, որոնցից միայն 711-ն է փրկվել (մահացել է 1513-ը): Տիտանիկը համարվում էր ժամանակի ամենաապահով և ամենաշքեղ զբոսանավը:

 

Սառցաբեկորի հետ բախումի և դրան հետևած նավի ճեղքման ու խորտակման պատճառները երկար ժամանակ մնում էին անհասկանալի:

 

Տիտանիկի խորտակումը դարձել է առասպել՝ հիմք ծառայելով մի քանի գեղարվեստական ֆիլմի համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: