Հանրագիտարան

Յասունարի Կավաբատա

Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատան ծնվել է 1899թ.-ի հունիսի 6-ին բժշկի ընտանիքում: Վաղ հասակում կորցնելով ծնողներին`   Յասունարի Կավաբատան ապրել է պապի հետ:

1920թ.-ին Կավաբատան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական բաժին, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է անգլիական գրականության բաժին:

 

Նույն ժամանակ էլ «Սինտյո» («Նոր հոսանք») ամսագրում տպագրվում է նրա «Պատերազմում ընկած հիշատակի պատկերներ» պատմվածքը:

 

1924թ.-ին՝ համալսարանն ավարտելուց հետո, Կավաբատան մասնակցում է «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») ամսագրի ստեղծմանը, որն իր շուրջն էր համախմբել նեոսենսուալիստներին:

 

Յասունարի Կավաբատան մահացել է 1972 թվականի ապրիլի 16-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: