Հանրագիտարան

Փախստականների միջազգային օր

2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր (World Refugee Day): Այս օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվում են տասնյակ միջոցառումներ:
Աշխարհում գրանցված է մոտ 20 մլն փախստական և ներքին տեղաշարժ կատարած 25 մլն մարդ։ Աշխարհի փախստականների 80 տոկոսը կանայք և երեխաներ են:
 
Փախստականների միջազգային օրը Եվրոպայի խոշորագույն քաղաքներում լայնածավալ արշավներ է կազմակերպում UNITED For Intercultural Action եվրոպական կազմակերպությունների ցանցը: 
 
Օրվա ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ`   ֆիլմի դիտումներ, օնլայն ֆլեշ-մոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար, քայլերթ, իրազեկման գործողություններ:
 
Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուշադրությունը սևեռել ժամանակակից աշխարհի ամենասուր և կարևոր խնդիրներից մեկին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: