Հանրագիտարան

Մայրության, գեղեցկության և սիրո տոն

Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի՝ վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

 
«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է`   Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում`   Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի:
 
Հայաստանում  ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը`   Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: