Հանրագիտարան

Առողջապահության համաշխարհային օր

Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948թ.) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day):

Հիմնադրման պատմական օրից մինչ այսօր աշխարհի մոտ երկու հարյուր պետություն դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ: Այս օրը տոնելու ավանդույթն սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը նրանց կյանքում:

 

Առողջապահության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով, ինչպես օրինակ՝ «Քո արյան անվտանգության մեջ է բազմաթիվ մարդկանց փրկությունը», «Կենսունակությունը երկարակեցության ուղին է», «Պահպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից»:

 

2009 թվականին այդ օրվա գլխավոր թեման դարձավ բժշկական հաստատությունների անվտանգությունը և առողջապահության աշխատակիցների՝ մարդկանց օգնություն ցույց տալու պատրաստակամությունը: Ողջ աշխարհում անցկացվում էին բժշկական հաստատությունների անվտանգ կառուցմանը և արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարձրացմանը նվիրված միջոցառումներ:
 
2010 թվականին նշանաբան է ընտրվել «Հազար քաղաքներ, հազար կյանքեր» արտահայտությունը, քանզի այդ օրն ուշադրության կենտրոնում էին ուրբանիզացիան և առողջությունը: Ողջ աշխարհում անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված նրան, որ քաղաքների փողոցներում ստեղծվեն առողջապահական միջոցառումների անցկացման պայմաններ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: