Հանրագիտարան

Թատրոնի համաշխարհային օր

Թատրոնի համաշխարհային օրը նշվում է մարտի 27-ին: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում:

Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

 

Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»:

 

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին:

 

Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային միությունն ստացել է  արդեն 1959 թվականին:
 
«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» (θέατρον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: