Հանրագիտարան

Վիլհելմ Ռենտգեն

Գերմանացի մեծ ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին: 1895թ.-ին հայտնագործել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները:

Այդ հայտնագործումը հսկայական նշանակություն է ունեցել ֆիզիկայի հետագա զարգացման համար, մասնավորապես հանգեցրել է ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերեց «ամենուր թափանցող» ճառագայթներ՝ X-ճառագայթներ:

 

Հետագա փորձարկումները ցույց են տալիս, որ X-ճառագայթներն առաջանում են այնտեղ, որտեղ կատոդային ճառագայթները դիպչում են կատոդի խողովակի ներսի պատնեշին: Գիտնականը հատուկ խողովակ է պատրաստում, որն ապահովում է իքս-ճառագայթների հոսքը:

 

Այդ խողովակի միջոցով նա ուսումնասիրում և նկարագրում է նախկինում անհայտ ճառագայթների հիմնական հատկանիշները, որոնք ստանում են ռենտգենյան անվանումը: Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ Ռենտգենը կարողանում է ստանալ առաջին նկարները:

 

Գերմանացի գիտնականի հայտնագործությունը շատ մեծ նշանակություն է ունենում գիտության զարգացման համար: Ատոմամիջուկային գիտության հիմքը հանդիսացող այս հայտնագործության համար 1901թ.-ին Ռենտգենին շնորհվում է ֆիզիկայի գծով պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: