Հանրագիտարան

Թռչունների պաշտպանության միջազգային օր

Ապրիլի 1-ը Թռչունների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը սկսել են նշել 1906 թվականից, քանի որ այդ թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան:

Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993 թվականից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային:

 

Ըստ մասնագետների`   թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները`   երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:

 
Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: Նշենք, որ 1600թ.-ից ի վեր թռչունների մոտավորապես 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման եզրին: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: