Հանրագիտարան

Վազգեն Ամիրբեկյան

Լրագրող ու արձակագիր Վազգեն Ամիրբեկյանը ծնվել է 1915թ.-ի մարտի 24-ին: Եղել է բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958թ.-ից։

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ`   Վանաձոր) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931թ.-ից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում՝ որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։

 

1934-1940թթ.-ին եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-1944թթ.-ին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949թթ.-ին`   «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950թթ.-ին`   Լենինականի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։

 

1953թ.-ին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960թթ.-ին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974թթ.-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում՝ որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։

 

1965թ.-ին «Սովետական տեղական մամուլը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976թթ.-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է 1984թ.-ի հոկտեմբերի 18-ին Երևանում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: