Հանրագիտարան

Գուրգեն Յանիկյան

1895թ. մարտի 22-ին է ծնվել հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական և քաղաքական ակտիվ գործիչ, Հայ դատի և Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործում մեծ ավանդ ունեցած Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը:

 

Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս: Ուսում է ստացել  Ժնևի համալսարանում, ապա շարունակել է Նոր Նախիջևանում, հետո էլ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ:

 

Առաջին աշխարհամարտի տարիներին մասնակցել է Կովկասյան ճակատի մարտերին: 1929-1930թթ. Հս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգևատրման է արժանացել:

 

Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար էլ արժանացել է պատվո շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական ծառայությունների համար ստացել է ԱՄՆ քաղքացիության իրավունք:

 

ԱՄՆ-ում ապրած տարիներին նա փորձել է Հայոց ցեղասպանության իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին և այդ նպատակով Հայոց ցեղասպանության մասին  սկսել է ֆիլմ նկարել, որը, սակայն, ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել:

 

Ի վերջո, համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա, 1973թ. հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպատոսին և նրա օգնականին, ինչի համար էլ դատարապարտվել է ցմահ ազատազրկման:

 

1984թ. հունվարին ազատ է արձակվել առջողջության վատացման պատճառով: Նա իր ահաբեկչական արարքով սկիզբ է դրել Հայ դատի հետապնդման մի նոր փուլի, որն իրագործել են Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի`   ԱՍԱԼԱ-ի անդամները, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներն ու այլ ազգանվեր կազմակերպությունները:  

 
Հեղինակել է գրական և իմաստասիրական երկեր ու հուշեր, որոնք թարգմանվել և 1990թ.-ին հրատարակվել են Բեյրութում լույս տեսնող «Սփյուռք» պարբերականում: Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում: Գուրգեն Յանիկյանը մահացել է 1984թ. ապրիլի 28-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: