Հանրագիտարան

Վահան Միրաքյան

Հայ բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վահան Աղաբեկի Միրաքյանը ծնվել է 1866թ. նոյեմբերի 6-ին Շուլավեր գյուղում։ 1873թ.-ին սովորել է Սանահինի Սուրբ Աստվածածին վանքի դպրոցում, 1880-86թթ.-ին`   արհեստավորաց դպրոցում։ 1888թ.-ին ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։

1889թ.-ից ուսուցչությամբ է զբաղվել Շուլավերում, Ջալալօղլիում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Նուխիում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում:

1924թ.-ին փոխադրվել է Երևան: Աշխատել է Դերժինսկու անվան դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
 
Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1887թ.-ին (Թիֆլիս)։ Վ. Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմն առաջին անգամ տպագրվել է 1901թ.-ին:
 
Այդ պոեմը թարգմանվել է ռուսերեն (1942թ.), պարսկերեն: Այդ ստեղծագործության հիման վրա գրվել է պիես, օպերա, ստեղծվել է գեղարվեստական կինոնկար: Մահացել է Թբիլիսիում, թաղվել է Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: