Հանրագիտարան

Մարի (Մառի) Գեղամի Աթմաճյան

Գրական և հասարակական գործիչ, բանաստեղծ Սեմայի քույրը՝ Մառի Գեղամի Աթմաճյանը, ծնվել է 1913թ.-ի մարտի 19-ին Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում:

 

Փոքր հասակում մոր և եղբոր հետ մեկնել է Կ. Պոլիս: Դպրոցասեր տիկնանց վարժարանում ստացել է նախնական կրթությունը: Այստեղ կատարել է գրական առաջին փորձերը: 1922թ.-ին մեկնել է Հունաստան: Ավարտելով հայկական նախակրթարանը`   մեկ տարի հաճախել է Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը: 1925թ.-ին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928թ.-ին`   Եթովպիա, 1929թ.-ից ապրել է Փարիզում:

 

Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին: 1930թ.-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրվել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և «Մշակույթ» հանդեսում, հետագայում նաև «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում:

 

«Տեգրեշենտո» (1939թ.) պիեսում, «Գողգոթայի շուշաններ» (1948թ.), «Աստեղաքաղ» (1951թ.), «Հավիտենական ուղիներ» (1956թ.), «Գաղթաշխարհի երգեր» (1961թ.), «Ոսկի գեղոն» (1967թ.), «Վերջալույսեն առաջ» (1974թ.), «Հավերժական ուղիներով» (1974թ.) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: