Հանրագիտարան

Գոտլիբ Դայմլեր

Գերմանացի ինժեներ Գոտլիբ Դայմլերը (1834թ. մարտի 17 - 1900թ. մարտի 6) Օտտո ֆիրմայում զբաղվում էր ներքին այրման շարժիչների ստեղծմամբ: Տասը տարի հետո գործընկեր Մայբախի հետ հիմնում է սեփական ֆիրման:

1885թ.-ին Դայմլերի շարժիչը, հաջողությամբ անցնելով փորձարկման փուլը, հանձնվում է շահագործման: Պարզվում է, որ այն տեղադրելու համար ամենահարմար տարբերակը հեծանիվն է, որն էլ 1885թ.-ի օգոստոսի 29-ին արտոնագրվում է որպես «Նավթե շարժիչով փոխադրման միջոց» և առաջին անգամ ներկայացվում նոյեմբերին:

 

50 կգ-ոց մեկ ցիլիդրե բենզինե շարժիչով, 264 քառ. սմ աշխատանքային ծավալով, փայտյա շրջանակով հեծանիվն ուներ 0,5 ձիաուժ հզորություն: Առաջինն այն որոշում է վարել Մայբախը: Դայմլերը երկար է սպասում Մայբախի վերադարձին:
 
Վերջապես հայտնվում է նա, անջատում է շարժիչը, մոտոցիկլը կանգնեցնում իր տեղը և հոգոց հանելով ասում՝ «Սա մեքենա չէ Գոտլիբ, սա ոսկոր մանրացնող սարք է: Ես Ձեզ շնորհավորում եմ»:
 
Տրանսպորտի այս նոր տեսակը, սակայն, բավականին հաջող էր և իր առաջին տարբերակով արդեն շատ նման էր ժամանակակից մոտոցիկլին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: