Հանրագիտարան

Ռեյմոնդ Վահան Դամադյան

1936 թվականի մարտի 16-ին Նյու Յորք նահանգում (Մելվիլ) ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Սովորել է Վիսկոնսինի բժշկական համալսարանում, որտեղ էլ 1956 թ. ստացել է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։

Հետագայում`       1960 թվականին, Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բշկական քոլեջում ("Albert Einstein College of Medicine") ստացել է դոկտորի գիտական աստիճան։

 

Ռեյմոնդ Վահան Դամադյանը հայազգի գյուտարար է, ով ստեղծել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը (ՄՌՏ), ինչի շներհիվ հնարավոր է դարձել ավելի հեշտ ու արագ հայտնաբերել ու բուժել շատ հիվանդություններ և զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության: 

 

Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: