Հանրագիտարան

Դիջեյների (DJ) համաշխարհային օր

Մարտի 9-ը Դիջեյների (DJ) համաշխարհային օրն է: Այն տոնում են արդեն ավելի քան մեկ տասնամյակ՝ 2002թ.-ից ի վեր: Այս օրը աշխարհի տարբեր անկյուններում բնակվող DJ-ներն իրենց օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են տարբեր մանկական հիմնադրամների:

Արդեն մի քանի տարի է, ինչ այս տոնին միացել են հանրահայտ հեռուստաընկերություններ և ռադիոկայաններ`   MTV, Radio 1, Galaxy, Mixmag, DJ, Muzik, Hello, Face, Loaded և FHM:

Հիմնական միջոցառումների կազմակերպիչներն են World DJ Fund և Nordoff Robbins Music կազմակերպությունները:

 

DJ-ը բառն անգլիական ծագում ունի. այն առաջացել է disc jockey արտահայտությունից: Հիմնականում առանձնացնում են DJ-ների երկու տեսակ`   գիշերային ակումբներում նվագող և ռադիոկայաններում աշխատող: Համաշխարհային այս տոնը միջոցառումներով նշում են նաև հայ DJ-ները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: