Հանրագիտարան

Կոբո Աբե

Ճապոնացի նշանավոր վիպասան ու դրամատուրգ Կոբո Աբեն (ճապոներեն`   安部公房, իսկական անունը`   Կիմիֆուսա) ծնվել է 1924թ.-ի մարտի 7-ին Տոկիոյում:

 

Մանկությունն անցել է Մանջուրիայի Մուկդեն քաղաքում, որի բժշկական ինստիտուտի կլինիկայում աշխատում էր նրա հայրը: 1943թ.-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց վերադառնում է Մուկդեն: Հոր մահը նյութական ծանր կացության մեջ է դնում ապագա գրողի ընտանիքին:

 

1946թ.-ին Աբեն ստիպված է լինում վերադառնալ Տոկիո`   շարունակելու ուսումը, թեպետ բժշկությամբ զբաղվելու հեռանկարն արդեն գրեթե չէր հետաքրքրում նրան: Այնուամենայնիվ, 1948թ.-ին ավարտում է համալսարանը`   վճռական քննությունն ընդունող պրոֆեսորին խոստանալով երբեք չզբաղվել բժշկությամբ:

 

Կոբո Աբեն մի շարք հայտնի վեպերի, պիեսների և պատմվածքների հեղինակ է, որոնց թվին են պատկանում «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը», «Այրված քարտեզ», «Ներխուժումը», «Մանկասենյակը», «Օտար մահը», «Ստրուկների որսը», «Փայտի վերածված մարդը» ևն: Կոբո Աբեն մահացել է 1993թ.-ի հունվարի 22-ին:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: