Հանրագիտարան

Ալեքսանդր Բելլ

Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, ծնվելով 1847թ. մարտի 3-ին շոտլանդական Էդինբուրգ քաղաքում, 13 տարեկանում ավարտել է Էդինբուրգի Թագավորական դպրոցը, իսկ 16-ից աշխատել Ուեստոն-Հաուզի ակադեմիայում որպես երաժշտության և պերճախոսության ուսուցիչ:

Նրան հետաքրքրում էր ազդանշանի փոխանցման հնարավորությունն էլեկտրական ալիքների միջոցով: 1870թ.-ին մեկնում է Կանադա, որտեղ ևս շարունակում է իր գիտական գործունեությունը, մասնավորապես՝ ստեղծում էլեկտրական դաշնամուր, որը հարմարեցված էր երաժշտությունը լարերի միջոցով փոխանցելու համար:

 

1876թ.-ին ստանում է արտոնագիր իր գյուտի համար, որը նկարագրում էր «մեթոդը և ապարատը... հեռագրով խոսքի և այլ ձայների հաղորդման համար... Էլեկտրական ալիքների միջոցով»: Փաստորեն խոսքը հեռախոսի մասին էր:
 
1877թ.-ին երկու գործընկերների հետ միասին հիմնում է «Բելլ Տելեֆոն» ընկերությունը, իսկ մեկ տարի հետո ցուցադրում է առաջին հեռախոսային կոմուտատորի աշխատանքը: Մահացել է 1922 թ. Բեյն-Բրեյում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: