Հանրագիտարան

Շառլ Լուի Մոնտեսքյո

Ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոն ծնվել է 1689 թվականի հունվարի 18-ին։ Նա համարվում է ֆրանսիական լուսավորչականության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան և քաղաքական մտածող։

Սերում է արիստոկրատական ընտանքից։ 1714 թվականին դարձել է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։

 

Ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721թ.), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734թ.), «Օրենքների ոգու մասին» (1748թ.) և այլն։

 

«Պարսկական նամակներում» Մոնտեսքյոն խստորեն քննադատել է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձել խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: