Հանրագիտարան

Նիկողայոս Պալյան

Նիկողոս Պալյանը (1826–1858 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: 1845 թ. ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը:

Կոստանդնուպոլսում սուլթանի պատվերով Չրաղանի հին պալատում հոր հետ կառուցել է գեղակերտ գրադարանը: Նշանակվել է պալատական ճարտարապետ:

Ն. Պալյանը սեփական միջոցներով հիմնել է մասնավոր արվեստանոց, կրթել մի շարք հայ որմնանկարիչների, քանդակագործների, քարգործ վարպետների, բազմաթիվ բարեփոխումներ է արել թուրքական շինարվեստում: Նշանավոր կառույցներից են նաև Դոլմաբահչեի պալատի թագադրության սրահը, պալատական թատրոնը, արքայական դռները և Դիվանխանեն (1844–54 թթ.), Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը (1853 թ.), Օրթագյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում, 1853/55 թթ.), Չրաղանի և Դոլմաբահչեի (1852–54 թթ.) մզկիթները, նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857 թ.) և այլն: 
Ն. Պալյանը մասնակցել է 1863 թ.-ին պաշտոնապես վավերացված Ազգային սահմանադրության ստեղծմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: