Հանրագիտարան

Ջորջ Հարիսոն

Անգլիացի ռոք երաժիշտ, կիթառահար, երգիչ Ջորջ Հարիսոնը (George Harrison) ծնվել է 1943թ.-ի փետրվարի 25-ին: Նա հայտնի է որպես The Beatles-ի առաջնային կիթառահար։

The Beatles-ում նա առաջին հերթին սոլո կիթարիստն էր՝ չնայած քիչ երգեր չէին հնչում իր կատարմամբ՝ "I need you", "Here comes the sun", "Old brown shoe", "Something", "If I needed someone", "While my guitar gently weeps", "I want to tell you", "Taxman", "Honey don't": Նշված բոլոր երգերի հեղինակը հենց Հարիսոնն է:

 

"The Beatles"-ից հետո Հարիսոնը խմբի մյուս անդամների պես սկսեց երգել առանձին՝ "Give me love", "That's the way it goes", "Horse to the water", "I've got my mind set on you", "Where we was Fab", "I'll see you in my dreams", "This song", "Creckerbox palace", "This is love", "My sweet lord", "Here comes the moon" և շատ ու շատ այլ երգեր:
 
Նրա երգերը հաճելի են և դուրեկան, ձայնը գեղեցիկ է և գերող: Խմբի ցրումից հետո Հարիսոնը ծավալեց սոլո-կարիերա, հանդես եկավ "Traveling Wilburys" խմբի կազմում։ Նա նաև կինոպրոդյուսեր էր ("Handmade Films")։ Հարիսոնը մահացել է 2001թ.-ի նոյեմբերի 29-ին 58 տարեկան հասակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: