Հանրագիտարան

Թոմաս Մոր

Անգլիացի հումանիստ Թոմաս Մորը (1478թ. փետրվարի 7 - 1535թ. հուլիսի 6) գրել է հրաշալի զրույցներ: Նրա լավագույն ստեղծագործությունը «Ուտոպիան» է: Այն պետության իդեալական կարգի մասին է: Սրանով նա սկիզբ է դնում ուտոպիական գրականությանը: Ուտոպիա բառը հորինել է հենց Թոմաս Մորը:

Գիրքը կազմված է երկու մասից: Վեպի առաջին մասը նվիրված է Անգլիայի ժամանակակից կարգին, իսկ երկրորդ մասը՝ Ուտոպիա կզղուն: Առաջին մասում նա մերկացնում է Անգլիական կարգը՝ չարիք համարելով մասնավոր սեփականությունն ու չաշխատելը:

 

Նա նաև նշում է կառավարական վերին շերտի դաժանությունը հասարակ մարդկանց նկատմամբ: Իսկ երկրորդ մասում ներկայացնում է Ուտոպիա կզղու իդեալական կարգը, որտեղ չկա մասնավոր սեփականություն, մարդիկ ապրում են հանրային տներում և սնվում են հանրային ճաշարաններում:

 

Նրանք հավասար էին, աշխատում էին բոլորը, ուստի վեցօրյա աշխատանքը բավարարում էր: Այսպիսով, Մորն ստեղծում է իդեալական կարգ, որն ունի որոշակի համակարգեր՝ կառավարական կարգ, կրթական համակարգ, որոնք հակադրվում են ժամանակի անգլիական կարգին:

 

Նա Հենրի Ութերորդի օրոք հասնում է լորդ-կանցլերի աստիճանի, բայց քանի որ ռեֆորմացիայի հարցում համամիտ չէր թագավորի հետ, 1535թ. ձերբակալվում և գլխատվում է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: