Հանրագիտարան

Արցախի վերածննդի օր

Փետրվարի 20-ը համարվում է Արցախի վերածննդի օր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին:

«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին ժողովրդական պատգամավորների ելույթները՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»,- նշված էր որոշման մեջ:

 

Այս քայլը բուռն արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Հայաստանում և Արցախում սկսվեցին մասշտաբային հանրահավաքներ ի պաշտպանություն վերամիավորման: Ադրբեջանը սրանց պատասխանեց Սումգայիթի կոտորածներով, ապա և լայնածավալ պատերազմով: 1991թ. հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1994թ. մայիսին զինադադարի պայմանագրով դադարեցվեցին ռազմական գործողությունները մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից`   Ադրբեջանի միջև:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: