Հանրագիտարան

Ջորդանո Բրունո

Իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն ծնվել է 1548 թ. Նեապոլից ոչ հեռու գտնվող մի ավանում: Սովորել է Նեապոլի եկեղեցական դպրոցում, որտեղ էլ 1565 թ. ներգրավվել է դոմինիկյան օրդենում:

1584 թվականին Ջորդանո Բռունոն գրել է «Տիեզերքի և աշխարհի անսահմանության մասին» աշխատությունը, որի մեջ նախկին քահանան, բնիկ նեապոլցին հայտարարում է, որ Տիեզերքը անսահմանափակ է, Երկիրը չի հանդիսանում նրա կենտրոնը, ավելին`   այն պտտվում է Արեգակի շուրջ, որն էլ իր հերթին հանդիսանում է ընդամենը աստղ: Ջորդանո Բրունոն հիշատակում է ոչ երկրային կյանքի հնարավորին գոյության մասին: Նրա հետ մենք արիստոտելյան սահմանափակ տիեզերքից անցում ենք կատարում դեպի ահռելի մեծ և անծայր տիեզերք:

Ջորդանո Բրունոն շրջել է ողջ Եվրոպայով մեկ:Նա արտասովոր հիշողություն ուներ. ասում էր,որ անգիր կարող է ասել քաղաքացիական և եկեղեցական իրավունքների 26000 կանոններն ու 6000 հատված Աստվածաշնչից: Այս ամենի շնորհիվ նա Եվրոպայում ընդունվում էր`   որպես մարգարե և այնտեղ բանավիճում էր մաթեմատիկայի, աստղագիտության և փիլիսոփայության մասին: Նա հմայում էր իր հռետորական տաղանդով և գիտելիքներով:
 
Բրունոն կողմ էր Կոպեռնիկոսի այնպիսի մտքերին,որոնք այդ ժամանակ արգելված էին: Նա մերժում էր բոլոր դոգմաները`   թե՛ կրոնական,թե՛ աշխարհիկ: Եկեղեցու համար սա չափից ավելի էր, և 1952 թվականին Ջորդանո Բրունոյին ձերբակալեցին: Նրան տանջանքների ենթարկեցին 22 անգամ, բայց նա այդպես էլ չհերքեց իր ասածները:
 
Վերջ ի վերջո նրան կենդանի այրեցին Հռոմի հրապարակում: Նրա բերանը վախից փակեցին, որպեսզի նա կրակի վրա էլ չխոսի անսահման տիեզերքի մասին: Նրա կտակը,որը գրվել էր բանտում,առանց կարդալու պատռել էին,որպեսզի չընկնեյին նրա մտքերի ազդեցության տակ: 33 տարի անց`   նմանատիպ գործընթացի ժամանակ,որը կազմակերպվել էր նույն դատավորների կողմից,Գալիլեյը նախընտրեց նահանջել: Տարօրինակ է,բայց առաջինին, որպես պարգև, բաժին ընկավ մոռացությունը, իսկ երկրորդին`   փառքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: