Հանրագիտարան

Բենեդիկտ Սպինոզա

Հոլանդացի փիլիսոփա, բնապաշտ Բենեդիկտ Սպինոզան ծնվել է 1632թ.-ի նոյեմբերի 24-ին Ամստերդամում: Նրա ծնողները հրեա վտարանդիներ էին, որոնք տեղափոխվել էին Պորտուգալիայից: Սպինոզան դաստիարակվում է օրթոդոքսալ հուդիզմի ոգով:

1656թ.ին՝ քաղաքային իշխանությունների հետ բախում ունենալուց հետո, Սպինոզային սպառնում էր պատիժ հերետիկոսության համար, ուստի 1660թ.-ին նա լքում է Ամստերդամը, մի քանի տարի ապրում Ռեյնսբուրգ գյուղում:

 

Ապրուստի միջոց վաստակում է աչքի, մանրադիտակի և հեռադիտակի համար լինզաներ պատրաստելով, ինչպես նաև մասնավոր դասեր տալով:

 

Իր ստեղծագործություններում փիլիսոփան սինթեզում է Վերածննդի դարաշրջանի գիտական գաղափարները հունական, նեոպոլիտանական, ստոիկական և սխոլաստիկական փիլիոփայությունների հետ:

 

Սպինոզայի հետաքրքրությունների ոլորտը փիլիսոփայական մարդաբանությունն էր, մարդու հետազոտությունը, մարդու դերը հասարակության և աշխարհաստեղծման մեջ:

 

1677թ.-ի փետրվարի 21-ին Սպինոզան մահանում է տուբերկուլյոզից: «Ամենամաքուր իմաստունը»,-այսպես է նրան կոչել Ֆրիդրիխ Նիցշեն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: