Հանրագիտարան

Ալեքսեյ Հեքիմյան

Խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանը (1927թ. մայիսի 10 - 1982թ. ապրիլի 24) 1941թ. ավարտել է Երևանի Ս. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943թ.`   Երևանի Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.`   ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։

1942-1946թթ.-ին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա մեխանիկ: 1946թ. ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 

 

1955-1970թթ. եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա պետ, 1970-1973թթ.`   Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: 
 
1957թ. Երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961թ. շահել է առաջին կարգի մրցանակ: 1982թ. «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ:
 
Առավել հայտնի են «Բարի արագիլ», «Կռունկ, բարով եկար», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։ Արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ «Վաստակավոր աշխատող», «Աշխատանքային գերազանցիկ» (կրկնակի) կրծքանշանների:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: