Հանրագիտարան

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օր

Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ օրը հայտարարվել է Լյուքսեմբուրգում 2001թ.-ի սեպտեմբերին և 2003թ.-ից անցկացվում է աշխարհի 38 երկրում Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային խորհրդաժողովի հովանու ներքո:

Այդ օրվա հիմնական նպատակն է մանկաբույժներին, բժշկական ողջ հանրությանը, բոլոր մասնագիտությունների սոցիալապես պատասխանատու քաղաքացիներին տեղեկացնել մանկական ուռուցքաբանության խնդիրների և հաջողությունների մասին:

 

Բժշկական վիճակագրական տվյալների համաձայն`   ամեն տարի աշխարհում 200.000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ շուրջ 100.000 հազար երեխա մահանում է այդ սարսափելի հիվանդությունից: Գլխավոր պատճառը ժամանակակից բուժման անհասանելիությունն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: