Հանրագիտարան

Հիվանդի միջազգային օր

Փետրվարի 11-ին նշվում է Հիվանդի միջազգային օրը: Այն նշվում է 1992 թվականից, երբ նույն թվականի մայիսի 13-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հաստատեց Հիվանդի միջազգային օրը:

Հռոմի Պապի հատուկ ուղերձում ասվում է, թե միջազգային այս տոնն ինչ կարևորություն ու նշանակություն ունի:

 

Ըստ ուղերձի՝ տոնը հնարավորություն է տալիս բժշկական բազմաթիվ կազմակերպությունների ապացուցել, թե որքան կարևոր է հիվանդին լավ վերաբերվելն ու նրանց ճիշտ խնամելը: 

 

Ըստ Պապի ուղերձի՝ միայն այդպես հիվանդները կարող են զգալ իրենց կաևորությունը հասարակության մեջ: Նշենք, որ կաթոլիկները տոնը նշում են Լուրդի Աստվածամոր տոնի օրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: