Հանրագիտարան

Արարատ Ղարիբյան

Արարատ Սահակի Ղարիբյանը (1899թ. հունվարի 27 - 1977թ. մարտի 1) հայ լեզվաբան է, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954թ.)։

Ծնվել է Արտաշատի շրջանի Դարղալու (այժմ`   Այգեզարդ) գյուղում։ 1927թ.-ին ավարտել է ԵՊՀ-ն։ 1937թ.-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, իսկ 1940թ.-ին`   դոկտորի գիտական աստիճան, 1947թ.-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1960թ.-ին`   իսկական անդամ։

 

Դասախոսել է ԵՊՀ-ում (1929-1948թթ.), Երևանի հեռակա (1934-1954թթ.) և ռուսական (1934-1956թթ.), Թբիլիսիի (1934-1937թթ.), Բաքվի (1935-1947թթ.) և Լենինականի (1936-1948թթ.) մանկավարժական ինստիտուտներում։
 
Զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի մեթոդիկայի, բառարանագրության և այլ հարակից խնդիրներով: Դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակ է։ Հայերենի բարբառների ձևաբանական դասագրքերի մեջ ավելացրել է 4-րդ`   ս ճյուղը։
 
Փորձել է յուրովի զարգացնել այս դասակարգման սկզբունքները։ Կատարել է նաև բարբառների խմբավորում հնչյունաբանական սկզբունքի կիրառումով։ Ունի բազմաթիվ հոդվածներ`   նվիրված հայերենագիտության այլևայլ հարցերի։ Վախճանվել է 1977թ. Երևանում :
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: