Հանրագիտարան

Պլասիդո Դոմինգո

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո (ամբողջական անունը`   Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, 21 հունվարի 1941թ., Մադրիդ, Իսպանիա) առ այսօր կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով:

Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ):

 

Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ: Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում: Եվս երկու տարի, և նրանք բաժանվում են:
 
Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև): Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ: Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր:
 
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին: Նրանք միասին երեք տարի հանդես էին գալիս Հեբրյուի Ազգային օպերայում: 21 տարեկանում Դոմինգոն ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: