Հանրագիտարան

Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է: Արմեն Տիգրանյանը ծնվել Է 1879թ. դեկտեմբերի 26-ին (14) Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ ժամագործի ընտանիքում: Նրա երաժշտական հակումները երևան են եկել վաղ հասակից, ինչին նպաստել են քաղաքի երաժշտական հարուստ կենցաղն ու ընտանեկան միջավայրը:

Ծնողները մեծ ուշադրություն էին հատկացնում գրականությանն ու արվեստին, հաճախ իրենց տանը կազմակերպում գրական-երաժշտական երեկոներ: Ա. Տիգրանյանը երաժշտությանը սերտորեն առնչվեց դպրոցում: Ֆլեյտա Էր նվագում փողային նվագախմբում: 1894թ.-ին Ա.Տիգրանյանի ընտանիքը տեղափոխվում Է Թիֆլիս: Այստեղ իր գիտելիքները լրացնելու և հայ երաժշտության մեջ խորանալու նպատակով նա որոշ ժամանակ սովորում Է Մ. Եկմալյանի մոտ:

 

Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո (1902թ.) Ա.Տիգրանյանը վերադառնում Է Ալեքսանդրապոլ և մանկավարժական ու երաժշտական-հասարակական գործունեության լծվում՝ դպրոցներում երգեցողության դասեր վարում, սիրողներից երգչախմբեր կազմակերպում և համերգներ տալիս Ալեքսանդրապոլում ու Անդրկովկասի այլ քաղաքներում, հոդվածներ ու գրախոսականներ գրում՝ նվիրված արվեստի հարցերին («Ախուրյան» թերթում):
 
Բացի այդ, նա սկսում Է ժողովրդական երգեր հավաքել, մշակելու տարածել: Որոշ ժամանակ անց հանդես Է գափս նաև ինքնուրույն գործերով՝ երգերով, ռոմանսներով, որոնք, սակայն ժողովրդական երաժշտության ոճական ոլորտից դուրս չեն գալիս: Դրանցից մեծ տարածում են ստանում Ավ. Իսահակյանի բանաստեղծություններով գրված «Հովերն առան սար ու դարդեր», «Ախ, իմ ճամփեն», «Սև աչերեն շատ վախեցիր» և այլ երգեր:
 
Թիֆլիսում եղած տարիներին Ա. Տիգրանյանը, գերված Վերդիի ու Չայկովսկու օպերաներով, երազել Է հայկական օպերա գրել:
 
Հայ երաժշտության ականավոր ներկայացուցիչ Արմեն Տիգրանյանը պատկանում է արվեստագետների այն սերնդին, որը կամուրջի դեր խաղաց ազգային երաժշտական մշակույթի երկու տարբեր շրջանների միջև: Որպես ձևավորված և իր ուրույն ոճն ունեցող կոմպոզիտոր, հանդես գալով դեռևս խորհրդային կարգերի հաստատումից առաջ, նա ստեղծագործական և երաժշտական-հասարակական արգասավոր գործունեություն ծավալեց խորհրդային շրջանում:
 
Կոմպոզիտորի ստեղծագործական ուղու առաջին տարիներն ընթացան հայ երաժշտության պատմության չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ սկսվել էր եվրոպական երաժշտության յուրացման ու ազգային ոճի ձևավորման բարդ, դժվարին գործնթացը: Կոմպոզիտորը դիմեց օպերային ժանրին և այդ բնագավառում մեծ արդյունքի հասավ: Նրա «Անուշը» աոաջին լիարժեք ազգային, ռեալիստական օպերան դարձավ:
 
Ա. Տիգրանյանը վախճանվել է 1950թ. փետրվարի 10-ին Թբիլիսիում: «Դավիթ-Բեկ» օպերայի երաժշտությունը գրված էր, բայց գործիքավորումն ավարտված չէր: Կոմպոզիտորի մահից հետո օպերան խմբագրեց դիրիժոր Գ. Բուդաղյանը, իսկ գործիքավորումն իրականացրեց Լ. Խոջա-Էյնաթյանը: Օպերան բեմադրվեց 1950թ. նոյեմբերին՝ արժանանալով հասարակության ամենաջերմ վերաբերմունքին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: