Հանրագիտարան

Սերգեյ Կորոլյով

Սերգեյ Կորոլյովը հռթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ էր, հռթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր: Կորոլյովը ծնվել է 1906թ.-ի հունվարի 12-ին: Նրա գլխավորությամբ ստեղծված հռթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։

Կորոլյովը 1929թ.-ին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930թ. աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկսվառակների մի շարք մոդելներ («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։

 

Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հռթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932թ. նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ։ 1946թ. Կորոլյովը ԽՍՀՄ հռթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր: Նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։

 

Նրա ղեկավարությամբ ստեղծվել են երկրաֆիզիկական, տանող հռթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա-1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: