Հանրագիտարան

Վիկտոր Վալդես

Վիկտոր Վալդեսն իսպանացի ֆուտբոլիստ է, Բարսելոնայի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ: Վիկտոր Վալդես Արրիբասը ծնվել է 1982թ. հունվարի 14-ին Կատալոնիայում:

Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին Պենյա Սինկո Կոպասից: Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Տեներիֆե և լքել ակումբը`   վերադառնալով միայն 3 տարի անց: 

 

Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում Վալդեսի խաղին ծանոթանալուց հետո ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003թթ. խաղաշրջանը հարմար է, որպեսզի Վալդեսը դառնա առաջին կազմի անդամ: Սկզբնական շրջանում նա փոխհաջորդում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով մարզիչ Ռոբերտո Անտիչի ենթակայության տակ նա սկսում է հանդես գալ որպես դարպասապահ:

 

Վալդեսն ամրապնդել է իր դիրքը 2003-2004թթ. խաղաշրջանի մեկնարկային գծում: Այդ խաղաշրջանում նա մասնակցել է Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրել`   օգնելով, որ թիմը դառնա Չեմպիոնների գավաթի տիտղոսակիր:
 
2005-2006թթ. խաղաշրջանում Վալդեսը Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր և՛ Լիգայի, և՛ Չեմպիոնների լիգայի ժամանակ: Հատկապես հիշարժան է նրա խաղը Փարիզում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ, երբ Բարսելոնան երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:
 
2006-2007թթ. խաղաշրջանում Վալդեսը մասնակցել է Լիգայի բոլոր 38 հանդիպումներին: 2007-2008թթ. խաղաշրջանում նա պասիվ է եղել միայն վերջին 3 հանդիպումների ընթացքում`   թույլ տալով, որ Խոսե Մանուել Պինտոն, ով նոր էր ընդգրկվել թիմում, դրսևորի իրեն:
 
Նա իրեն հիանալի է դրսևորել Հռոմում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և դարձել Բարսելոնայի առաջին դարպասապահը, ով երկրորդ անգամ թագադրվել է որպես Եվրոպայի չեմպիոն: Նրա գերազանց խաղը թույլ տվել նրան երկարացնել պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվական:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: