Հանրագիտարան

Կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը

Քրիստոնյա աշխարհի համար այս կարևոր տոնը՝ Սուրբ Ծնունդը, Կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, Հայ առաքելական եկեղեցին՝ հունվարի 6-ին: Մինչև 4-րդ դարը Սուրբ Ծնունդը նշվել է հունվարի 6-ին, սակայն 336թ.-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը հաստատել է որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:

Փոփոխության պատճառը Քրիստոսի ծնունդն այդ օրը նշվող արևին նվիրված տոնակատարությանը հակադրելը և հեթանոսական ավանդույթները խափանելն էր:

 

Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության և Մկրտության օր:

 

Սուրբ Ծնունդը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Այդ օրը երեկոյան մարդիկ իրենց հետ տուն են տանում եկեղեցում վառած ճրագները, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: