Հանրագիտարան

Հրաչ Զարդարյան

Հայ գրող Հրաչ Զարդարյանը ծնվել է 1892 թ. հունվարի 16-ին Խարբերդում։ Նշանավոր գրող Ռուբեն Զարդարյանի որդին է։ Սովորել է Կարինի Սանասարյան, Պոլսի Կեդրոնական վարժարաններում, Անդրկովկաս տարագրվելուց հետո՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Ուսանել է Սորբոնի համալսարանում, բնակություն հաստատել Փարիզում: Լույս է ընծայել վեպեր, պատմվածքներ, հոդվածներ։

Առանձին գրքերով հրատարակել է «Մեր կյանքը» (1934թ.) և «Որբացող մարդիկ» (1954թ.) վեպերը, «Ժամանակ և խորհուրդք յուր» (1954թ.) խորհրդածությունների գիրքը։

1983թ. Երևանում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն՝ «Մեր կյանքը» խորագրով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: