Հանրագիտարան

Մարկո Պոլո

Իտալացի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն ներկայացրել է Ասիայի երկրներով իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300թ. իր կողմից շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» (ֆրանսերեն`   Livres des merveilles du monde) գրքում:

Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ անց և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար:

Մարկո Պոլոյի երկը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ: Գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել XIV—XVIդդ. ծովագնացների, քարտեզագրողների և գրողների վրա: Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի սեղանի գիրքը`   նրա Հնդկաստան որոնման ճանապարհորդության ընթացքում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: