Հանրագիտարան

Վարդան Ատրյան

Հայ արձակագիր, լրագրող Վարդան Ատրյանը (Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան, 1896թ. հուլիս 13 - 1974թ. հունվար 6) ծնվել է Թիֆլիսում։ 1917թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1934թ.-ին`   Վ. Լ. Լենինի անվան տրանսպորտի ինժեներների անդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս)։

1930-1934թթ.-ին եղել է «Պրոլետար» օրաթերթի, 1930-1932թթ.-ին`   «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսների, 1932-1934թթ.-ին «Գրոհ» ամսագրի խմբագիրը:

 

1942-1955թթ. Վրաստանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի նախագահն էր: Նրա առաջին ստեղծագործությունը`   «Զրահագնացքը», տպագրվել է 1926թ.-ին, «Գրական արշավ» ամսագրում։

 

Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: