Հանրագիտարան

Իսահակ Ազիմով

Ամերիկացի ֆանտաստ գրող Իսահակ (Այզեկ) Ազիմովը ծնվել է 1920թ.-ի հունվարի 2-ին: Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում`   «Ես՝ ռոբոտ» (I, Robot, 1950թ.), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954թ.), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957թ.) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983թ.) երկերը:

Արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը:

 

Ազիմովի ֆանտաստիկական ստեղծագործությունների մեջ առանձնանում է «Հիմնավորման եռագրությունը» (The Foundation Trilogy, 1964թ.), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը:

 

Աչքի է ընկել նաև գիտահանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972թ.), արտերկրային քաղաքակրությունները (Extraterrestrial Civilizations, 1979թ.), «Ուսումնասիրելով Երկիրն ու Տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982թ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: