Հանրագիտարան

Սոֆի Ավագյան

Հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սոֆի Հովակիմի Ավագյանը ծնվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում 1930թ. դեկտեմբերի 29-ին:

1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը։

 

1956-1959թթ. աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում իբրև սրբագրիչ, 1960-1964թթ. եղել է նույն ամսագրի արտահաստիքային գրական աշխատող, 1965-1970թթ.`   ամսագրի գեղարվեստական արձակի բաժնի վարիչը:

 

1971-1974թթ.`   «Գրական թերթի» խմբագրության ինֆորմացիայի բաժնի վարիչն է եղել, 1974-1975թթ.`   «Սովետական գրականություն» ամսագրի գեղարվեստական բաժնի վարիչը։ 975 թ. եղել է ՀԳՄ գրական կապերի բաժնի վարիչը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: