Հանրագիտարան

Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է

1985 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:

Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը`   «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակներում:

Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս`   կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: