Հանրագիտարան

Սերգեյ Եսենին

Ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտիվո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրերը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը։ Գրել սկսել է ինը տարեկանից ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։

1912թ.-ին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913թ.-ին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում 1914թ.-ին։

 

1915թ.-ին մեկնում է Պետրոգրադ, որտեղ ծանոթանում է Ալ. Բլոկի, Ս. Գորոդեցկու, Ն. Կլյուևի հետ։ Նրա բանաստեղծությունները թարմությամբ և ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա։

 

1922-23թթ. ամուսնանալով աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ`   ճանապարհորդում է նրա հետ Եվրոպայում և Ամերիկայում։

 
1925թ.-ին Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցում ծանր ապրումների ճնշման տակ նա վերջ է տալիս իր բուռն ու խելահեղ կյանքին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: