Հանրագիտարան

Ստորագրվեց հրամանագիր տարեսկզբի օրվա մասին

1699թ. դեկտեմբերի 20-ին Պետրոս I-ը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ որպես տարվա սկիզբ պետք էր ընդունել հունվարի 1-ը սեպտեմբերի 1-ի փոխարեն: Սրանով Ռուսաստանը լիովին անցում կատարեց Գրիգորյան օրացույցին:
Պետրոս Առաջինը հրամայեց զարդարել տները բարդու և եղևնու ճյուղերով, իսկ ի նշան ուրախության`   շնորհավորել միմյանց նոր տարվա և հարյուրամյակի կապակցությամբ:
 
Առաջին օրը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ, իսկ երեկոյան երկինքը լուսավորեց հրավառությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: