Հանրագիտարան

Գարեգին Ա Հովսեփյանց

1867թ. դեկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում է ծնվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը: Նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Գարեգին Ա Հովսեփյանցը ծնվել է պատմական Արցախի Ջևանշիր գավառի Չարդախլու գյուղում: Սովորել է նախ ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում:
1882թ. ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: 1890թ. ավարտել է ճեմարանը և երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում ուսումնասիրել աստվածաբանություն և փիլիսոփայություն:
 
1897թ. Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան`   ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը: 1902թ. հրատարակել է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ ժողովրդական վեպի երկու տարբերակր» և «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» գրքերը, ավելի ուշ`   «Ռոստամ Զալ. ժողովրդական վեպ» հետազոտությունը:
 
1902թ. ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի անդամ, 1912թ.`   Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ: 1905-1906թթ. նշանակվել է ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908թթ. դարձել է «Արարատ» ամսագրի խմբագիր և Հռիփսիմե վանքի վանահայր:
 
Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր: 1918թ. գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կյանքի գնով կարողացել է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: