Հանրագիտարան

Գուրգեն Ալեմշահ

1947 դեկտեմբերի 17-ին մահացավ հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը: Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում։
1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին՝ ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։
 
Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։ Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: