Հանրագիտարան

Հիմնադրվել է «Կովկասի հայոց գրական ընկերություն»-ը

1912թ. հոկտեմբերի 3-ին Թիֆլիսում հիմնադրվել է «Կովկասի հայոց գրական ընկերություն»-ը, որի անդամ կարող էին լինել հայ գրականության, գիտության և լրագրության ասպարեզներում աշխատողները։
Ընկերության նպատակն էր գրական ֆոնդի ստեղծումով նյութական օժանդակություն ցույց տալ ընկերության անդամներին, պաշտպանել նրանց հեղինակային իրավունքները, մասնակցել հայ և համաշխարհային գրական-հասարակական կյանքի նշանակալի իրադարձություններին։
 
Ընկերության ջանքերով ու միջոցներով 1914թ. Թիֆլիսի Ս․ Գևորգ եկեղեցու գավթում կանգնեցվել է Սայաթ-Նովայի մահարձանը, վերահրատարակվել նրա ստեղծագործությունների ժողովածուն։
 
Ընկերությունը գոյատևել է մինչև 1921թ.։ Ստեղծման օրից նրա վարչության նախագահն է եղել Հովհաննես Թումանյանը։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընկերությունը վերակազմվել է և կոչվել «Հայ գրչի մշակների միություն»։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: