Հանրագիտարան

Ջոն Լենոն

Լեգենդար երաժիշտ, երգիչ, պոետ, նկարիչ, կոմպոզիտոր Ջոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում: Վաղ հասակից բաժանված լինելով ծնողներից և ապրելով իր հեռու բարեկամների հետ`   Ջոն Ուինստոնն ավելի է խորանում երաժշտության մեջ:

1960 թվականին ստեղծվում է «Բիթլզ» խումբը, որը միավորում էր Լենոնին, Մակարտնիին և Հարիսոնին: 1962 թվականին նրանց է միանում թմբկահար Ռինգո Սթարը: Խումբն իսկույն դառնում է շատ հայտնի և արդեն 1966 թվականին Լենոնը իր տված հարցազրույցներից մեկում  ասում է, որ իրենք «Քրիստոսից էլ հայտնի են»:
 
1970 թվականի ստեղծագործական հակասությունների պատճառով խումբը բաժանվում է: Լենոնը սկսում մենակ հանդես գալ: Բացի այդ՝ նա ձայնագրում է մի քանի ալբոմ իր կնոջ`   Յոկո Օնոյի հետ:
 
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է Մարկ Չեպմենի կողմից: Իր մահվան օրը Լենոնը տվել է վերջին հարցազրույցը ամերիկացի լրագրողներին, իսկ այնուհետև Չեպմենը, ով այդ օրն ավելի վաղ Լենոնից ստորագրություն էր վերցրել, մեջքից 5 անգամ կրակել է նրա վրա: Մարկ Չեպմենը ցմահ բանտարկված է և ներկայումս գտնվում է Նյու Յորքի բանտերից մեկում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: