Հանրագիտարան

Միքայել Չամչյան

Հայ ականավոր պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանը ծնվել է Կոստանդնոպոլսում: Չամչյանը նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Սբ. Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում:
Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762թ. Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր:
 
1769թ. օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–1789թթ. վարել է Սբ. Ղազարի, 1789–1791թթ.՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823թթ.՝ Կոստանդնոպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:
 
Չամչյանը 1779թ. հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–1859թթ. վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:
 
Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր. անհրաժեշտ է համարել հայկական դպրոցը եվրոպականացնել և ժողովրդի շահերին ծառայեցնե: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը: Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և ուրիշներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: