Հանրագիտարան

Գոհար Գասպարյան

1924թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում է ծնվել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը: Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարոյի դասարանում։
1940թ. ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. հայրենադարձվել է։ 1949թ. Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է եղել, հանդես է եկել օպերայի գլխավոր դերերում:
 
Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1964թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973թ. Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել:
 
Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը`   օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:
 
1984թ. ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր: Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: