Հանրագիտարան

Դիաբետի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները նոյեմբերի 14-ը նշում են որպես Դիաբետի համաշխարհային օր:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:

 

Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընհանրապես չի արտադրվում: Երկրոդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետն ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:
 
Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: