Հանրագիտարան

Ռուբեն Աղաբաբյան

Հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը (Ռուբեն Աղաբաբ, 1911, նոյեմբերի 29 - 1970, դեկտեմբերի 6) ծնվել է Թիֆլիսում։
1932-ին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960-ից ճարտարապետության գիտահետազոտական լաբարատորիայի վարիչն էր)։
 
1943-49-ին դասախոսել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։ Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։
 
1941-45-ին և 1966-70-ին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: