Հանրագիտարան

Ֆյոդոր Տյուտչև

Ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, 1857թ.-ից Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ֆյոդոր Իվանովիչ Տյուտչևը (դեկտեմբեր 5, 1803թ. - հունիս 27, 1873թ.) ապրել է Մյունխենում, Թուրինում: Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ:

Տյուտչևի՝ վաղ շրջանի բանաստեղծություններն արտացոլում են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ Նրա փիլիսոփայական (խորհրդածական) լիրիկայի հիմնական թեմաներն են դառնում տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին մտորումները:

 

1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված:

 

Տյուտչևի ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!»-ը, լռության դառը կոչ է մի անձից մյուսին, լիովին հասկանալու անհնարության մասին ափսոսանք:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: